«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Սրանք Երևանը սարքում են մի մեծ փորձադաշտ, մենք էլ փորձաճագարների կարգավիճակում ենք

Սրանք Երևանը սարքում են մի մեծ փորձադաշտ, մենք էլ փորձաճագարների կարգավիճակում ենք
27.01.2025 | 13:20

Ընդամենը մի քանի օրից երևանյան սպասվելիք բումի համար բոլոր նախապայմանները կան։ Ինչպես այսօր իր խոսքում նշեց Ավինյանը՝ «իրենք չեն պատրաստվում, տրանսպորտի բարեփոխման գործընթացում հետ քայլ կատարել»։

Ասեմ, որ նույն «բարեփոխումներ» ասվածն այնքան էլ այդպես չէ․ նախօրեին՝ Հանրայինի հարցազրույցի ժամանակ, Նիկոլը նախ ասում է, որ «բավական վճռականություն չենք ունեցել բարեփոխումներ իրականցնելու համար», իսկ ավելի ուշ նշում հետևյալը. «Ցանկացած բարեփոխում պետք է հանդիպի պրոբլեմի. բոլոր նախագծերում սարքերն աշխատում են, սակայն դրանք պետք է կյանք մտնեն, որպեսզի թերությունները հասկանալի լինեն»։ Այլ կերպ ասած՝ հիմա Երևանը սրանք սարքում են մի մեծ փորձադաշտ, եթե կուզեք՝ լաբորատորիա, ու տարբեր փորձարկումներ անում, տեսնեն, թե որն է ճիշտ, կամ ինչը կաշխատի։ Մենք էլ, համապատասխանաբար, փորձարկման ենթակա ճագարների կարգավիճակում ենք, և ինչ, ոնց, երբ ուզում՝ հետներս պատրաստվում են անել, ու էս 7 տարի է փաստացի անում են։

Ի դեպ, Ավինյանի մասով միտքս կիսատ մնաց․ էսօր էդ գործակարգավարականն էի նայում, ու նորից համոզվեցի, որ մարդիկ կոնկրետ ունեն ուղեղի որոշակի կաղապարներ, որից այն կողմ չեն կարողանում իրենց ասածի վերաբերյալ օրինակներ բերել։ Մարդը տրանսպորտի հետ կապված հարցի քննարկմանը օրինակ է բերում՝ գործընթացը համեմատելով թմրամիջոցի, իսկ իրենց քննադատողներին՝ «բառիգների» հետ։ Ասենք, մի հատ ուշադիր՝ մայրաքաղաքը ղեկավարող անձը նման օրինակ է հնչեցնում այն ժամանակ, երբ իրեն լսում են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք ու անչափահասներ։ Ասենք, նորմալ հանրային գործիչը օրինակ է բերում Դեմոկրիտից, Էվկլիդեսից ու Նիցշեից, Ավինյանը՝ «բառիգից» ու թմրամիջոցից կախվածությունից։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3991

Մեկնաբանություններ